Հասարակագիտություն

2. Ներկայացրե՛ք <> առարկայի դերը ձեր կյանքում: Որքանո՞վ հետաքրքրեց առարկան ձեզ:

Հասարակագիտությունը մի առարկա է, որը սովորեցնում է մարդու իրավունքները, մարդու էությունը: Ասեմ ինձ շատ դուր եկավ այս առարկան, շատ հետաքրքիր առարկա է: Ընկեր Վարդանի շնորհիվ առարկան անցկացնում ենք տարբեր թեմաների շուրջ: Քնարկում ենք , զրուցում ենք տարբեր հարցերի շուրջ: Առաջին տարին է, որ անցնում ենք, ուրախ եմ որ ունենք այսպիսի առարկա, որովհետև այս առարկան շատ բան է սովորեցնում:

Տնային առաջադրանք

* Թվարկե՛ք, թե դուք որպես աշակերտ ինչ պատասխանատվություն ունեք դպրոցում /գրավոր/
* Բերե՛ք օրինակներ, երբ դուք դրսևորել եք հանդուրժողականություն, բերե՛ք օրինակներ, երբ դուք անհանդուրժող եք եղել /գրավոր/
*
* 1.Որպես աշակերտ առաջին հերթին պետք է ժամանակին հաճախել դպրոց, հարգել ուսուցիչներին, պահպանել մաքրությունը, լինել օրինակելի աշակերտ, առաջադրանքները պատրաստված ներկայանալ ուսուցչին:
* 2.Այնքան շատ են լինում միջադեպեր և խոսակցություններ, պահ է լինում հանդուրժում եմ, պահ էլ է լինում անհնարին է անհանդուրժող լինել:

Հասարակագիտություն

1. Թվարկե՛ք հատկանիշներ, որոնցով մարդիկ տարբերվում են իրարից.
Մարդիկ լինում են տարբեր, տարբերվում են արտաքնապես և ներքնապես: Կառուցվածքով, բնավորությամբ, մտքով, տարիքով, մասնագիտությամբ:
2.Բացատրե՛ք «Իրավական հավասարություն» հասկացությունը. 
«Իրավական հավասարություն» ասելով հասկանում եմ, հավասար իրավունքներ, որ ունեն բոլորը:
3. Բացատրե՛ք «Սոցիալական հավասարություն» հասկացությունը/բերե՛ք օրինակներ/.
«Սոցիալական հավասարություն» ասելով հասկանում եմ, որ մարդիկ հավասար ապրելով , պետք է ունեն հավասար իրավունքներ:
Ցանկացած բնագավառում սոցիալական հավասարությունները պետք է լինեն հավասար:

Հասարակագիտություն

Կատարե՛ք ուսումնասիրություն և բացահայտեք ձեր վարչական շրջանի կամ թաղամասի հիմնախնդիրները /մարդկանց հետ հանդիպելով, նրանց հարցեր ուղղելով, զրուցելով և այլն, կատարեք նաև լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ:

Երբ նայում ես շուրջդ առաջվա համեմատ մի փոքր մաքրություն ես տեսնում: Ես բնակվում եմ Աջափնյակ թաղամասում: Մեր բակը գտնվում է մաքուր վիճակում , որովհետև վարչական տարածքի աշխատողներըը միշտ հետևում են մաքրությանը: Փոխել են մուտքի դռները, վերանորոգել են վերելակը,  Անգամ մեր բակում մատուռ են կառուցում, նոր տնկիներ են տնկում: Շրջապատի մաքրությունը կախված է յուրաքանչյուրիցս:  Մեզ մոտ մի փոքր խնդիրը կապված էր թափառող շների հետ: Այժմ զբաղվում են այդ հարցերով:Մեզ մոտ ճոճանակների խնդիր է մեր ճոճանակները կառցվել են 2008 թ. և հիմա նրանք չեն նորոքում երեխաների համար:մեր բակում նաև լինում են առնետներ և շենքում ապրող մարդիկ վախենում են տանից ելք ու մուտք անեն:1D28657B-5AF1-4EF8-A9A5-40DBF3E69EBC 3563D362-4DEB-4A13-BD12-4BB244DB9E19

475E81FD-9D50-44D7-8DE2-2A6A70079F5A

Արդարություն

 

Ձեր կյանքից հիշե՛ք և ներկայացրե՛ք իրավիճակներ, երբ ձեր հանդեպ անարդար են վարվել:

Մինչև այսօր ինձ հետ նման բան տեղի չի ունեցել, որի համար շատ ուրախ եմ, բայց դեռ կյանքն առջևում է ամեն իչնի պետք է պատրաստ լինեմ:

Ազատություն

1. Ի՞նչ է ազատությունը: Բերե՛ք առնվազն երեք բացատրություն:
2. Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում մարդու ազատությունը կարող է սահմանափակվել:
3. Ազատության մասին՝ գրքում ներկայացված ասույթներից ընտրե՛ք այն ասույթները, որոնց հետ դուք համաձայն եք /գրավոր, էջ 63/

1Ազատությունը դա մի երևույթ է, որը ունեն բոլոր մարդիկ: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր մտքի և ֆիզիկական ազատությունը:Ամեն մարդու մոտ ազատությունը դիտարկվում է յուրովի:
ա)Այն մեզանից այլևս ոչ ոք չի վերցնում ու չի կարող վերցնել:
բ)Բացարձակ ազատությունը մտքի ազատությունն է, որը միայն դու կարող ես շնորհել ինքդ քեզ:
գ)Ազատությունը պետք է նաև կայանալու համար:

2. Երբ տվյալ մարդը չի կարողանում հասկանալ ազատության քաղցրությունը , նրան կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

3.Ազա՛տ ե ղիր` օրեն քի գերին մնալով:
Կիկերոն
Չկա մարդ, որն ազատու թյունը չսիրի: Բայց արդարա միտը դա պահանջում է բոլորի համար, անարդարամիտը՝ միայն իր:
Լյուդնիգ Բյոռնե

Թեմա 1

1.Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից: Թվարկե՛ք միայն մարդուն բնորոշ հատկանիշներ:

Մարդ էակը կենադանական աշխարհից տարբերվում է նրանով, որ մարդու ուղեղը աշխատում է 3-4%, իսկ կենդանունը 1-2%:
Մարդուն բնորոշ հատկանիշներնն են` համի զգացողությունը, հոտը, մտածելու, դատողություններ անելու կարողությունները:
2.Ուսումնասիրե՛ք Մասլոուի՝ պահանջմունքների բուրգը և դրա օրինակով ներկայացրե՛ք ձեր պահանջմունքները:

3.Փորձե՛ք բացատրել «համայնք» հասկացությունը տարբեր իմաստներով:

Համայնքը լինում է և գյուղերում և քաղաքներում: Համայնքը ունենում է նախագահ, որը ղեկավարում է համայնքը:

4.Վերհիշե՛ք և ներկայացրե՛ք մի հիմնախնդիր, որը լուծվել է ձեր շենքի բնակիչների կամ համայնքի ընդհանուր ջանքերով:
Այս տարի բնակիչների ջանքերով մեր շենքի մուտքի դռները փոխեցին և էլեկտրոնային դռներ դրեցին, խուսափելով անծանոթ այցելուներից:

6. Նկարագրե՛ք իրավիճակներ, որոնցում ընդգծված է հետևյալ արժեքների կարևորությունը.
* համեստություն
* Համեստությունը դա մի շնորհ է,որով բնությունը քչերին է օժտել.
* հավասարակշռություն
Պետք է մարդ էակը այնքան զսպվածություն ունենալ, որպեսզի չկորցնի հավասարակշռությունը:
* հավատարմություն
Այն իր մեջ կրում է կապվածության և ուրիշների օգտին արված գործերի գաղափարը։ Հավատարիմ լինել և մնալ այն անձնավորությանը, որի համար կարող է անել ամեն ինչ:
* հոգատարություն
Ամենակարևոր դեղամիջոցը կյանքում քնքուշ սերն է և հոգատարությունը: Պետք է լինել ուշադիր և հիմնականում անկարողների և հիվանդների նկատմամբ հոգատար:
* հուսալիություն:
* Հուսալիությունը գրեթե ն
7. Թվակե՛ք ընտանեկան վեճերի և կոնֆլիկտների պատճառներ: Առաջարկե՛ք դրանց լուծման ուղիներ:
Ընտանեկան վեճերի պատճառները հիմնականում գալիս է գումար չլինելու պատճառով, իրար չհասկանալու, չսիրելու, խանդի և այն:
Եթե ընտանիք ես կազմում պետք է հաղթահարել ամեն մի դժվարություն: Առավել ևս , եթե երեխա ունես , հանուն երեխայի պետք խաղաղություն տիրի ընտանիքում: Աշխատել, թեկուզ փոքր գումար վաստակել և սիրով ապրել: Ամենակարևոր լուծումը ընտանիքում զիջելն է մեկը մյուսին:
8. Ի՞նչ նյութական և հոգևոր արժեքներ կարող եք թվարկել ձեր կենցաղից, համայնքից և, առհասարակ, ձեր շրջապատից:
9. Բացատրե՛ք ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ:

Երբ տեսնում ես համերաշխ ընտանիքների, միշտ օրինակ ես բերում, որ այսպիսի ընտանիքները հասարակությանը պիտանի մարդիկ են: Բայց, երբ տեսնում ես անհաշտ ընտանիքների աշխատում ես խուսափել նրանցից և ոչինչ չխոսել նրանց մասին:
10. Ըստ ձեզ՝ ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության և կայունության համար: Ի՞նչն է ընտանիքում միավորում մարդկանց:

Ընտանիքի ամրության և կայունության համար փոխադարձ սեր և հարգանք: Ընտանիքում մարդկանց  միավորում է` մեկը մյուսին զիջելը, վստահությունը:

Իմ ընտանիքը

 

Ընտանիքը մեծ հասկացություն է: Տարիքի հետ այդ հասկացության իմաստը էլ ավելի է մեծանում: Իմ ընտանիքն էլ է նման բոլոր ընտանիքներին, և միևնույն ժամանակ, տարբերվում է բոլորից: Իմ ընտանիքը լի է ջերմությամբ և հյուրասիրությամբ,որտեղ չես կարող մրսել: Ընտանիքս բաղկացած է վեց հոգուց: Յուչաքանչյուրս ունենք տարբեր մտածելակերպ, խոսում ենք տարբեր թեմաներից և վերջում գալիս նույն եզրակացության: Ապրում ենք այնպես ինչպես բոլորը:
Հարգանք, սեր, մեկը մյուսին զիջելու ունակություն… Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ընտանիքներին, հայկական ընտանիքներին: Այսպիսին է իմ ընտանիքը: