Արտաթորության համակարգ, երիկամների կառուցվածքը և ֆունկցիան

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։ Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը:  Երիկամներում միզագոյացման շնորհիվ  ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։

Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

Երիկամն ունի լոբու ձև: Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի:Երիկամները  զույգ օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ: Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա: Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված): Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր: Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած:A6AE4A15-24BD-4DB0-8148-FBADC310DA61

Реклама

Հետաքրքրաշաժ լեզվաբանություն

1. Կենդանական աշխարհի քանի՞ ներկայացուցիչ կա տրված շարքում՝ ուղտ, ալոջ, երան, երե, վարուժան, թաղար, կորյուն, կենգուրու ։

Ա. 4,    Բ. 5,    Գ. 6,    Դ. 7,    Ե. 8

2. -Կոմիտա՛ս, երեխաներին քանի՞ գիրք տվեցին դպրոցի գրադարանում: Կոմիտասի պատասխանը կա հարցում: Գտի՛ր այն:

Ա. 3,    Բ. 6,    Գ. 9,  Դ. 10    Ե. 16

3. Ձուկ-ձկան, ամառ-ամռան, մանուկ-մանկան, դուռ-դռան, սեղան-սեղանի շարքում կա օրինաչափություն, որին չի ենթարկվում բառազույգերից մեկը: Նման օրինաչափությամբ գտեք պատասխանի տարբերակների «ավելորդ» բառը:

Ա. ծաղիկ,    Բ. պատանի,    Գ. պապ,    Դ. գիրք,    Ե. Ծիծաղ

4. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ,    Բ. պստիկ-մստիկ,    Գ. թելիկ-մելիկ,    Դ. ծուռտիկ-մուռտիկ,    Ե. չալիկ-մալիկ

5. Համակարգիչը բոլոր տառերը կպցրել է իրար: Արմենը փորձեց շտկել թերությունը և ստացավ մի քանի տարբերակ: Քո կարծիքով՝ ո՞րն է ճիշտ վերականգնված նախադասությունը: Գերուկլորտղամարդէրնաևհևումէրփուքսիպեսքրտինքիկաթիլներըշարվելէիննրաչ եչոտկարմիրերեսին:

Ա. Գերուկ, լոր տղա, մարդ էր նաև, հևում էր փուո՜ւ, քսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Բ. Գերուկ, կլոր տղամարդ էր նա, հևիհև ո՞ւմ էր փուքսի պես փնտրում. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր իրերին:

Գ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Դ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

6. Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք:

Ա. ավյուն,    Բ. մութ,    Գ. նյութ,    Դ. արյուն,    Ե. ուրույն

7. Եթե բառերը բաժանվեն բանակների, ապա ո՞ր բառազույգերի բառերը կհայտնվեն հակառակորդ բանակներում:

1. կանուխ-ուշ 2. բերրի-արգավանդ 3. թեժ-մարմանդ 4. ագահ-աչքածակ 5. առույգ-աշխույժ

Ա. 2, 3,    Բ. 1, 5,    Գ. 1, 3,    Դ. 4, 5,    Ե. 3, 4

Check your progress

optimistic-pessimistic 

hard-working-lazy

intelligent-sillyc

decent-indecentd

just-unjust 

beautiful-ugly 

Open the brackets and put the verb into the correct tense.

Our family (saves) money for a new car by the end of the year.

If you (catch) the taxi, you (will meet) Mary at the station.

Father told us that he (had both) the tickets the day before.

The girl (was waters) her flowers in the morning.

This time tomorrow they (will sit) in the train on their way to Chicago.

Many reporters (came) to the conference yesterday.

Don’t shout! My son (is sleeping).

He already (has broke) his new bicycle.

Characterize a person.

Steve isn’t afraid of dangerous situations. He is brave

Ann can’t stop talking. She is talkative 

Bogdan hates spending money. He is greedy 

Kate is friendly and enjoys being with other people. She is sociable 

Harry never tells a lie. He is honest

Նար-Դոս «Ես և նա»

Վերուծություն

Ուժեղ եւ թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես եւ Նա»-ն:

 Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:

Ես-ը շատ լավ էր սովորում:  Ամբողջ սրտով սիրահարված և նվիրված էր իր սիրած աղջկան: Նա գիտեր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: Բայց եկավ մի օր, աղջիկը հայտնեց, որ չի կարող իրենը լինել, որովհետև սիրում է մեկ ուրիշին և պատրաստվում է ամուսնանալ: Աղջկա այդ անսպասելի լուրը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան և ի վերջո հասցնում կործանման:

 Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, որը սերենադ էր երգում գեղեցկուհու համար հանկարծ մի նամակ է վերևից ընկնում: Նամակում գրված էր. «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա: Մենք վերևն ենք, դու՝ ներքևը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ»: Այս տողերը շատ բան փոխեցին ջութակահարի մեջ:  Բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար` Անտոնիո Բոնվինին:  Համերգներից մեկում ներկա է լինում գեղեցկուհի Ջուլիետան, որը ծնկաչոք խնդրում էր ջութակահարին, որ ների իրեն: Եվ այդ ժամանակ ծոցագրպանից զգուշորեն հանում է խնամված երկտողը և տալիս է գեղեցկուհուն: Ի պատասխան նրա երաժիշտը ներկայացրեց, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:

Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:

Պատմվածքում  գտնելը թե ով էր ճիշտ կամ  ով սխալը ճիշտ չէ, պետք չի դատել, որովհետև այստեղ ցույց է տալիս մարդու կամքի ուժը: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: 

Պատմվածքը կարդալով հասկացա, որ պետք չէ դատել հերոսներին, յուրաքանչյուրը պետք է զգալ իր  սխալները, և ունենալ այնքան կամքի ուժ, որ ոչ թե կործանվել, հիասթափվել, այլ հակառակը ,գնալ առաջ և հասնել բարձրունքների: 

Hometask

ex.4/d,e,page 84

d). Match sentences 1-5 with sentences a-e.

1. Jane used to eat lots of hamburgers. – d. She stopped eating fast food a year ago.

2. Karen used to read lots of comics. – a. She reads teenage magazines now.

3. We often used to go to our flat on the beach. – e. We sold it a year ago and bought a bigger one in town.

4. Tony and I used to play table tennis. – b. He still plays sometimes, but I don’t play any more.

5. We used to go to Greece for our holidays. – c. We don’t go there any more. We prefer Italy now.

 

e). Complete the sentences. Use the present simple and the correct form of used to.

1. That shop used to be (be) a clothes shop, but now it sells (sell) CDs.

2. You used to be (be) my friend, but now you only say (say) horrible things about me!

3. His father doesn’t smoke (not smoke) any more, but when he was younger he used to smoke (smoke) 60 cigarettes a day!

4. My favorite player isn’t (not be) very good now, but he used to be (be) the best in the country.

5. A: Did you use to like (you / like) eggs when you were a child?

B: No, but now I love (love) them.

6. A: Did your father use to play (your father / play) football when he was younger?

B: Yes he did – but he is (be) too old now!

Ճշմարտությունն ու մենք…

 

Այս գեղեցիկ նոր Հայաստանում մենք պետք է միայն ասենք ճշմարտությունն,  որովհետև մեր ինքնակառավարման և մեր զգացմունքների շնորհիվ ենք մարդ կոչվում:  Այսօր, առավել քան երբևէ, եկել է ճշմարտության պահը, և շատ հարցեր շատ ավելի պարզ են:  Միշտ էլ կարևոր է եղել  պաշտպանել ճշմարտությունը, և մեր ժամանակներում դրա կարիքը կարծես թե աճում է:  Ուզում ենք բացահայտել այն ամենը, ինչ տարիներ շարունակ մեզ խաբել են ու թալանել: Ճշմարտությունը և մենք բարեկամ ենք, որը չէր սիրում նախկին իշխանությունը:   Երբեմն պատահում է, որ մենք փոխում ենք մեր կարծիքը առանց որևէ դիմադրության կամ ուժեղ ապրումների, բայց բավական է ինչ-որ մեկը մեզ ասի, որ իրավացի չենք, անմիջապես վրդովվում  ենք, որովհետև այստեղ խոսում է ճշմարտությունը:  Տխրելուց կամ ուրախանալուց առաջ պետք է իմանալ ճշմարտությունը, ոչ թե տենչալ լսել այն, ինչ ուզում ես լսել:  Այնպես որ մտածեք, որ կատարյալ ճշմարտությունը այնպիսի բան է, որ մարդու կյանքը կարող է փոխել:

Խոսքի ուժը

Երբեմն խոսքը կարող է մարդու կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենալ: Դա կարող է լինել նույնիսկ նրա կամքից անկախ: Կան մարդիկ, ովքեր, իրենց խոսքը սխալ գործածելով, անվերջ տարաձայնությունների ու պարտությունների մեջ են: Բայց կան նաև մարդիկ, ովքեր խոսքի միջոցով կարողանում են հաջողությունների հասնել: Յուրաքանչյուր ոք էլ կարող է հասնել հաջողության, ճիշտ օգտագործելով խոսքի ուժը, ինչպես այսօր եղավ  «Թավշյա հեղափոխության »ժամանակ:  Խոսքերի միջոցով արտահայտված կարծիքներ, որոնք կարող են փոխել մեր կյանքը և դարձնել գունավոր: Խոսքի ուժն այնքան հզոր է, որ կարող է տանել մեզ հաջողության կամ կործանման:  Այսօր ինձ մեծ ուժ և ոգևորություն են տալիս` ծնողներիս, ուսուցիչներիս, հարազատներիս և ընկերներիս դրական ու խրատական խոսքերը: