Հասարակագիտություն

Ի՞նչ է Հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք:

բ/ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը:

գ/ Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք.

դ/ Ինչպիսի՞ հեղափոխություն է տեղի ունենում այսօր մեր երկրում: Փորձե՛ք ձեր գնահատականն ու վերաբերմունքն արտահայտել Հայաստանում տեղի  ունեցող քաղաքական գործընթացների մասին /գրավոր/.

1.Հեղափոխությունները կարելի է դիտարկել դասակարգային պայքարի, կոնֆլիկտների և տարբեր տեսությունների ներքո:

Հեղափոխությունը կարող է լինել` սոցիալական, գունավոր,արդյունաբերական:

Հեղափոխությունը կարող է լինել պատերազմական վիճակ, կարող է լինել  խաղաղ, ինչպես տեղի է ունենում այսօր մեր պետությունում:

«Պանծալի հեղափոխություն», 1688-1689 թվականներին Անգլիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման ընդունված անվանումը բուրժուական պատմական գրականության մեջ :

«Ֆրանսիական հեղափոխություն» Այս հեղափոխությունը ոչնչացնում էր այն ամենը, ինչ կապված էր հին կարգերի հետ։ 

Հոկտեմբերյան հեղաշրջում», որը տեղի ունեցավ 1917թ հոկտեմբերի 25-ին, այն ցնցեց ամբողջ աշխարհը: Բոլշևիկները Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում զինված հեղաշրջում կատարեցին և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ 

Այսօր մեր երկրում տեղի է ունենում Թավշյա հեղափոխություն:

Գնահատականս գերազանց է այս հեղափոխության վերաբերյալ:

Մի մարդ դարձած բոլորս ոտքի կանգնեցինք և ուզում ենք բարեփոխել պետությունը, որովհետև այսօր ահավոր ճգնաժամի մեջ է ապրում ժողովուրդը:  Տխուր ու արցունքով լեցուն ժողովուրդը  այս երկու շաբաթում միայն ժպտում է, միայն ուրախության արցունքներ են երևում, որովհետև հավատում են , որ ամեն ինչ լավ է լինելու:  Չնայած Մայիսի մեկի ձախողումների, ժողովուրդը ավելի է միասնական դարձել և մնացել է ընդամենը մեկ քայլ, որ Թավշյա հեղափոխությունը իրագործի իր ծրագրերը, համոզված եմ և, ամեն ինչ լավ է լինելու:

Կոռուպցիա և իշխանության չարաշահում»

1.Ներկայացրե՛ք կոռուպցիայի պատճառները և հետևանքները՝
ա/ Պատճառները
բ/ Հետևանքները
Պատճառները ակնհայտ են, համատարած կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` չպատժելով կոռուպցիոն կետում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով և հարկային դաշտ չբերելով օլիգարխներին և խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն և օրենքի առաջ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը:
Դրա հետևանքով քաղաքական գործիչներն ու քաղաքացիական ծառայողներն անձնական բարեկեցության համար սկսում են չարաշահել սեփական պաշտոնը: Ականատես լինելով այս ամենին` երիտասարդներն ընկալում են քաղաքացիական ծառայությունը որպես հարմարավետ ու գրավիչ ապրելակերպ:

 

2.Ներկայացրե՛ք Թրաֆիքինգի՝
ա) իրականացնողների գործողությունները
– հավաքագրում
– տեղափոխում
– ընդունում
– թաքցնում
բ) իրականացման եղանակները
– սպառնալիքի գործադրում
– ուժի կիրառում
– առևանգում
– խարդախություն
– խաբեություն
– պաշտոնական դիրքի չարաշահում

գ) իրականացնելու նպատակները
– հարկադիր աշխատանք կամ ծառայություն
–ստրկությանը հավասարազոր վիճակ
– տաժանակիր աշխատանք

 

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն ամրագրող հոդվածները

Մարդու արժանապատվությունը
Հոդված 24. Կյանքի իրավունքը
Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
Հոդված 26. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը
Հոդված 27. Անձնական ազատությունը
Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը
Հոդված 29. Խտրականության արգելքը
Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
Հոդված 31. Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը
Հոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը
Հոդված 33. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը
Հոդված 34. Անձնական տվյալների պաշտպանությունը
Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը
Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները
Հոդված 37. Երեխայի իրավունքները
Հոդված 38. Կրթության իրավունքը
Հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը
Հոդված 40.Ազատ տեղաշարժվելու իրավունքը
Հոդված 41. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը
Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
Հոդված 43. Ստեղծագործության ազատությունը
Հոդված 44. Հավաքների ազատությունը
Հոդված 45. Միավորումների ազատությունը
Հոդված 46. Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը
Հոդված 47. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը
Հոդված 48. Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը
Հոդված 49. Հանրային ծառայության անցնելու իրավունքը
Հոդված 50. Պատշաճ վարչարարության իրավունքը
Հոդված 51. Տեղեկություններ ստանալու իրավունքը
Հոդված 52. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը
Հոդված 53. Հանրագիր ներկայացնելու իրավունքը
Հոդված 54. Քաղաքական ապաստանի իրավունքը
Հոդված 55. Արտաքսման կամ հանձնման արգելքը
Հոդված 56. Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը
Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները
Հոդված 58. Գործադուլի իրավունքը
Հոդված 59. Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը
Հոդված 60. Սեփականության իրավունքը
Հոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը
Հոդված 62. Վնասի հատուցման իրավունքը
Հոդված 63. Արդար դատաքննության իրավունքը
Հոդված 64. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը
Հոդված 65. Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը
Հոդված 66. Անմեղության կանխավարկածը
Հոդված 67. Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը
Հոդված 68. Կրկին դատվելու արգելքը
Հոդված 69. Դատապարտվածի բողոքարկման իրավունքը
Հոդված 70. Ներման խնդրանքի իրավունքը
Հոդված 71. Մեղքի սկզբունքը և պատժի համաչափության սկզբունքը
Հոդված 72. Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը
Հոդված 73. Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը
Հոդված 74. Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ
Հոդված 75. Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը
Հոդված 76. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ
Հոդված 77. Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը
Հոդված 78. Համաչափության սկզբունքը
Հոդված 79. Որոշակիության սկզբունքը
Հոդված 80. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը
Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան

Սահմանադրություն

Ըստ ձեզ՝ ի՞նչ դեր է խաղում Սահմանադրությունը երկրի կյանքում: Արտահայտե՛ք ձեր հիմնավոր կարծիքները:

Սահմանադրությունը պետության ու հասարակության հիմնական օրենքն է, ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ամրագրում է հասարակական ու պետական կարգերի հիմնական սկզբունքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պետական
իշխանության մարմինների համակարգը:                                                            Այսօր սահմանադրությունը շատ կարևոր է ժողովրդի և պետության համար: Սահմանադրությունը, որպես հասարակության և պետության փոխհամաձայնությունը վավերացնող հիմնարար փաստաթուղթ, առավել գործուն միջոց է հասարակական կյանքում օրինականություն, կարգ ու կանոն ապահովելու համար։ Եթե չլիներ սահմանադրությունը և սահմանադրական կանոնները այլ կերպ կլիներ ամեն ինչ:

 

Դեմոկրատիա

Դեմոկրատիա՝ դեմոս (ժողովուրդ), կրակոս (իշխանություն) = դեմոկրատիա (ժողովրդավարություն)

Ժողովրդավարական իշխանություն՝ իշխանություն, որը ձևավորվում է ժողովրդի կողմից

Իշխանության երեք ճյուղերը՝ օրենսդիր իշխանություն (ազգային ժողով), գործադիր իշխանություն (կառավարություն՝ վարչապետ և նախարարներ), դատական իշխանություն (դատարաններ և արդարադատություն՝ առաջին ատյանի դատարաններ, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, սահմանադրական դատարան):

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՇԽԱ ՆՈՒԹՅՈՒՆ

1. Ի՞նչ եք կարծում, մեր հանրապետությունը որքանո՞վ է համապատասխանում ժողովրդավարական պետության չափանիշներին: Ի՞նչն է, ձեր կարծիքով, առաջնահերթ բարելավման կարիք զգում: Արտահայտե՛ք ձեր կարծիքը /գրավոր/.
ժողովրդավարությունը իշխանության կազմակերպման ձև է, ո րի դեպքում ժողովուրդը՝ համարվում է իշխանության աղբյուր, ունի պետական գործերին մասնակցելու իրավունք, ունի քաղաքացիա կան իրավունքներ և ազատություններ:
Մեր հանրապետությունը պատկանում է ժողովրդավարական պետության չափանիշներին, ոչ լռիվ, դեռ տեղ ունենք հասնելու համար:

2. Կուզենայի՞ք արդյոք որևէ բնագավառում փոփոխություններ կատարել: Հատկապես ո՞ր և ինչու՞: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը /գրավոր/.
Այո կուզենայի փոփոխություններ անել հարկային դաշտում և ավտո ճանապարհային ոստիկանությունում: Հիմնավորեմ ասածս, որովհետև տեսնում եմ, թե հայրիկս ինչքան գումար է վաստակում, և ինչքան է վճարում հարկային դաշտ: Առավել շատ է դժգոհությունս տեսախցիկների վերաբերյալ, որ գումարներ են մուտք լինում անվերջ ու անթիվ: Այսօր շատ են այսպիսի դեպքերը, որի համար պետք է մտածել:

 

 

Առաջնորդություն

Առաջնորդության հատկանիշները

* իշխանություն
* համբերություն
* նպատակասլացություն
* պատասխանատվություն
* բարություն
* իրավուքներ ու կարծիքներ հարգող
* համարձակություն
* ոգեշնչող
* հանդուրժողականություն

 

Առաջնորդություն

Առաջնորդության հատկանիշները

* իշխանություն
* համբերություն
* նպատակասլացություն
* պատասխանատվություն
* բարություն
* իրավուքներ ու կարծիքներ հարգող
* համարձակություն
* ոգեշնչող
* հանդուրժողականություն

 

Ինչ է իշխանությունը

Թվարկե՛ք իշխանության գործառույթները.

Համեմատե՛ք «իշխանություն» և «հեղինակություն» հասկացությունները: Ձեր կարծիքով, որքանո՞վ են դրանք փոխկապակցված.

1. Իշխանության գլխավոր նպատակներից մեկը մարդկանց, հասա րակական խմբերի միջև հարաբերությունների կարգավորումն է: Դրանք առաջին հերթին այն հարաբերություններն են, որոնք վե րաբերում են մարդու կենսական կարիքների բավարարմանը:

 

2. Իշխանությունն ու հեղինակությունը իրար հետ փոխկապակցված են և շատ նման են իրար, բայց իրականում նաև տարբեր են: Իշխանություն ունեցող մարդը սովորաբար ունենում է հեղինակություն, իսկ հեղինակություն ունեցող մարդը՝ կարող է որոշ չափով էլ իշխանություն ունենալ: Նա իր հեղինակությամբ կարող է փոխել ասել այն, իչնչը ինքն է ցանկանում, ինչպես իշխանություն ունեցող մարդը:

 

Ընթերցե՛ք դասագրքի 92-93-րդ էջերում ներկայացված «Առյուծը, աղվեսը և մուկը» առակը և բացատրե՛ք դրա խորհուրդը

Այս առակը կարդալով հասկանում ես, որ պետք չէ դիմացինին վստահել և հավատալ: Խորամանկ մարդիկ շատ կան, որոնք իրենց խորամանկությամբ կարողանում են հասնել իրենց ուզածին: Սակայն պետք է միշտ զգոն լինել ամեն հարցում:

Հասարակագիտություն

1. Հիմնարար արժեքներ՝
* Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք
* Ազատություն
* Արդարություն: Արդարության արտահայտման ձևերը
* Հավասարություն
* Պատասխանատվություն և հանդուրժողականություն
* Քվեարկությունը՝ որպես իրավունք, պահանջ և պատասխանատվություն /բանավոր ստուգում, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 45-86/
 2. Արտահայտե՛ք ձեր կարծիքն ու վերաբերմունքը վերը թվարկված արժեքների մասին: Որքանո՞վ եք կարևորում դրանք մարդու կյանքում /գրավոր/

Իմ կարծիքով այս բոլոր արժեքները լրացնում են մեկը մյուսին: Պատասխանատվությունը, հավասարությունը հանդուրժողականությունը կապված են իրար հետ, եթե չլինի այս երեքը, ապա չի կարող լինել ազատությունը և չի գործի արդարությունը:
Իմ պատկերացմամբ այս ամենը անհրաժեշտ է հասարակությանը, քանի որ յուրաքանչյուր արժեք ունի իր գործոնը: